«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Գնացեք վախ չափողի մոտ, գուցե կարողանա Նիկոլի վախը բռնել

Գնացեք վախ չափողի մոտ, գուցե կարողանա Նիկոլի վախը բռնել
16.03.2026 | 19:01

Պատկերացնո՞ւմ եք, թե Նիկոլ Փաշինյանն ինչքան է վախեցած Սամվել Կարապետյանից, որ ընտրությունից մոտ 3 ամիս առաջ բամբասանք է տարածում՝ իբր թե մարդկանց բռնությամբ քվեարկության տանելու սպառնալիքի մասին։

Նախ, ո՞ր հիմարը մարտի սկզբին մարդկանցից կպահանջի, թե խոստացեք, որ հունիսին մեզ կընտրեք, ավելին՝ չընտրելու դեպքում կսպառնա, թե տունը կպայթեցնի, հետո կասի, որ դժբախտ պատահար է։

Այդպիսի մտքեր ունենում են կամ հիմարները, կամ նիկոլականները, հետևաբար, եթե Գազպրոմի այդ աշխատողները կան, գոյություն ունեն ու եթե իրոք արել են նման բան, ապա առնվազն հիմար են, իսկ եթե հիմար չեն, ապա վստահաբար Նիկոլի թիմի հանձնարարությունն են արել։

Ընդհանրապես, Նիկոլի պրոպագանդիստները նույն ոճով են աշխատում։ Ասում են՝ եթե մեզ չընտրեք, ապա կլինի պատերազմ ու բոլորդ կմեռնեք։ Այս հեքիաթն էլ Նիկոլի սիրած այդ ժանրից է՝ եթե մեզ չընտրեք, ձեր տունը կպայթեցնենք։

Խելքներիդ ձյուն գա։ Գնացեք վախ չափողի մոտ, գուցե կարողանա Նիկոլի վախը բռնել։ Իսկ ավելի լավ է՝ գնացեք եկեղեցի, մոմ վառեք, թողություն խնդրեք ձեր մեղքերի համար։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3659

Մեկնաբանություններ